«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հաստատել է, որ թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ բանակցությունները շարունակվում են նոր պայմանագրի կնքման շուրջ։
«Մենք խոսում ենք Էդիի հետ։ Նա լավագույն հարձակվողներից մեկն է։ Բանակցությունները հրաշալի են ընթանում։ Մեզ մրցակցային թիմ է պետք, ու առջևի գծում մեզ պետք է ինչ-որ մեկը, որ գոլեր խփի»,-Սուլշերի խոսքն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կավանին ցանկանում է տեղափոխվել Արգենտինա։ Նրա ծառայություններով հետաքրքրված էր «Բոկա Խունիորսը»։
Ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։