Ֆրանսիացի նախկին պաշտպան Միշել Սիանին պատմել է, թե որ ֆուտբոլիստին է ատում Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։
Ֆրանսիացին Իբրահիմովիչի հետ հանդես է եկել ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում։
«Զլատանն ինձ ասաց, որ իր կարիերայի ընթացքում ատում է միայն երեք-չորս մարդու: Նրանցից մեկը Կավանին էր»,- Սիանիի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը՝ հղում անելով RMC Sport-ին:
Հիշեցնենք, որ 43-ամյա Իբրահիմովիչը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2023 թվականի ամռանը։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1999 թվականին, ֆուտբոլիստը հասցրել է խաղալ «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելեքսիում» և «Միլանում»։ Ողջ ժամանակահատվածում Զլատանը անցկացրել է 819 հանդիպում, որոնցում խփել է 493 գոլ և կատարել 201 գոլային փոխանցում։