Բելիգայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծիք է հայտնել «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին։
«Կարծում եմ՝ Էդենը երկար-երկար ճանապարհ ունի անցնելու մինչև Եվրոն։ Ինձ թվում է, որ (վնասվածքի/խմբ․) հարցը ավելի շուտ կլուծվի, քան Եվրոյի սկսվելը։ Բայց պատասխանը մենք կստանանք այն օրը, երբ Ազարը կվերականգնվի օր օրի։
Մենք չունենք կոնֆլիկտ «Ռեալի» հետ։ Ազարը կդառնա Եվրոյի լավագույն խաղացողը։ Նա նախկինում կարիերայի ընթացքում երբեք վնասվածք չէր ստանում։ Սա ինչ-որ նոր բան է, իսկական շոկԼ
Կա անորոշություն, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք տեսնել լավագույն Ազարին Եվրոյից ոչ շատ առաջ»,-Մարտինեսի խոսքն է մեջբերում Marca-ն։