ՊՍԺ-ն քննարկում է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեին ձեռք բերելու հնարավորությունները: Այս մասին հայտնում է Goal-ը:
Հաղորդվում է, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով Լոնդոնում աշխատել է իվուարցու հետ, հետաքրքրված է ֆուտբոլիստով: Հարկ է նշել, որ Օրյեն արդեն խաղացել է ՊՍԺ-ում 2014-ից 2017 թվականներին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Տոտենհեմը» մտադիր է պաշտպանին պահել նոր պայմանագրով: