Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա:
Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիգրան Բարսեղյանը ևս վնասվածք է ստացել։ Մանրամասներն՝ այստեղ։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022 նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին արտագնա խաղում կհանդիպի Լիխտեյնշտեյնի ընտրանու հետո, իսկ մարտի 28-ին և 31-ին Երևանում կընդունի համապատասխանաբար Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին։