«Աստանայի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են «Կասպիյի» հետ առաջիկա խաղին։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը բաց է թողել թիմի մարզումները վնասվածքի պատճառով։
Ըստ ակումբի մամուլի ծառայության, Բարսեղյանը վնասվածք է ստացել «Թուրանի» հետ առաջին տուրում կայացած խաղում։
Վնասվածքի ծանրության աստիճանն այս պահին դեռ հայտնի չէ, և հարցական է՝ կմասնակցի արդյոք Բարսեղյանը Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022 նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին արտագնա խաղում կհանդիպի Լիխտեյնշտեյնի ընտրանու հետո, իսկ մարտի 28-ին և 31-ինԵրևանում կընդունի համապատասխանաբար Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին։