Իսպանիայի առաջնության հերթական տուրի խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ուեսկային» 4-1 հաշվով:
Այս հանդիպման ժամանակ առանձնացավ նաև կատալոնացիների հարձակվող Անտուան Գրիզմանը, ում համար այս գնդակը դարձավ հոբելյանական (150) այս մրցաշարի շրջանակներում:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին Լա Լիգայում անցկացրել 25 հանդիպում, դարձել է 5 գոիլ ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ իր հերթին Մեսսին այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով 20 և 21-րդ գոլերը Լա Լիգայի այս մրցաշրջանում: Այսպիսով արգենտինացին դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 13 մրցաշրջաններում անընդմեջ 20 կամ ավելի գոլ է խփել Եվրոպայի թոփ-5 լիգաներում: