«Սպարտակի» նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն գնահատել է UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հեռանկարները պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Ավելի վաղ մարտիկը հայտարարել էր «Սպարտակի» կազմում խաղալու ցանկության մասին: Մոսկովյան ակումբը նշել է, որ իրենք Խաբիբին առաջարկել են հավաքի ընթացքում աշխատել ֆուտբոլիստների հետ:
«Յուրաքանչյուր ոք պետք է անի իր գործը: Որպես կատակ`թույն է, բայց եթե դա լուրջ է, ապա նա պետք է հասկանա, թե ինչի մասին է խոսքը: Շա՞տ մարտիկներ կան, որոնք լավ գիտեն ֆուտբոլ, թենիս և այլն: Բոլտի դեպքը այլ է: Ի տարբերություն MMA-ի, աթլետիկան դեռ նման է ֆուտբոլին:
Նման հայտարարություններ «Սպարտակի» հետ կապված շատ կան: Մարդիկ այլևս չեն հասկանում ՝ լո՞ւրջ են ասում, թե՞ սա լուրջ դեմքով ասված կատակ է: Զարմանալու բան չկա», — ասել է Չերվիչենկոն Sport24- ի հետ հարցազրույցի ժամանակ: