«Յուվենտուսի», «Զենիթի» եւ Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հերքել է տեղեկությունն այն մասին, որ ինքը կարող է դառնալ Թուրինի քաղաքապետի թեկնածու:
«Այն փաստը, որ ես պետք է արձագանքեմ այս անհեթեթությանը, ինձ անհավանական է թվում: Քաղաքականությունը լուրջ գործ է: Այնպես որ, խնդրում եմ, լուրջ եղեք», — գրել է Մարկիզիոն իր թվիթերում:
Նշենք, որ Իտալիայի Դեմոկրատական կուսակցությունը քննարկում է նախկին ֆուտբոլիստին որպես իր թեկնածու առաջադրելու հնարավորությունը: Ակնկալվում է, որ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին: