Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է անգլիական Պրեմիեր-լիգայի հերթական տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղի արդյունքը (1:1).
«Խաղի առաջին 35 րոպեում տեսա այն, ինչ միշտ եմ ցանկանում տեսնել «Արսենալի» կատարմամբ: Մենք գերիշխում էինք դաշտում, մշտապես վտանգավոր պահեր էինք ստեղծում: Հետո զիջեցինք դիրքերը, հեշտությամբ գնդակը թողնում էինք մրցակցին: Պետք է արժանին մատուցենք «Քրիսթալ Փելասին» երկրորդ կեսի առաջին 15 րոպեի համար. նրանք պայքար մղեցին մեր դեմ:
Մենք փորձեում էինք դիմադրել, բայց այդ պատճառով դադարեցինք պահեր ստեղծել մրցակցի դարպասին: Դա անթույլատրելի է: Չեմ կարծում, թե մենք կորցրինք կենտրոնացումը: Դժվար է ամբողջ 90 րոպե վերահսկել «Քրիսթալ Փելասին»: Որոշ պահի մենք պետք է փակվեցինք պաշտպանությունում:
Չտեսա այն դրվագը, որից հետո Օբամեյանգը կարմիր քարտ ստացավ, բայց, հավանաբար, պատժի համար առիթ կար: Չեմ կարծում, թե Օբամեյանգը դա միտումնավոր արեց: Նա սխալ թույլ տվեց»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BT Sport-ը:
Հիշենցենք՝ Օբամեյանգն «Արսենալի» գոլերից մեկը հեղինակեց, սակայն երկրորդ կեսում՝ 65-րդ րոպեին, կոպտորեն սահանկում կատարեց մրցակցի կիսապաշտպան Մաքսիմիլիան Մեյերի նկատմամբ: Գլխավոր մրցավարը դեղին քարտ ցույց տվեց Օբամեյանգին, սակայն VAR-ի օգնությամբ կրկնապատկերը դիտելուց հետո ուղիղ կարմիր քարտով հեռացրեց գաբոնցուն: