Իսպանական «Դեպորտիվոյի» 37-ամյա հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է Գաբոնի ազգային հավաքականից հեռանալու մասին՝ նշելով, որ իրեն վիրավորված ու նվաստացած է զգում։
Ավելի վաղ Գաբոնի կառավարությունը «հովազների» պատմության լավագույն ռմբարկուին մեղադրել էր 2026 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում թիմի տապալման համար, ինչից հետո ժամանակավորապես ցրել էր հավաքականը:
«Ինձ նվաստացրել և արատավորել են, թեև ես Աֆրիկայի գավաթում խաղում էի վնասվածքով։ Սա վերջին կաթիլն էր, և ես որոշեցի կանգ առնել այստեղ»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Trtafrika-ն։
Սա առաջին դեպքը չէ, երբ Օբամեյանգը հիասթափության պատճառով հայտարարում է հավաքականում կարիերան ավարտելու մասին. 2023 թվականին նա նման որոշում էր կայացրել իր քաղաքական մեկնաբանությունների հետևանքով առաջացած խնդիրներից հետո։
Նշենք, որ Գաբոնի հավաքականը՝ Սեբաստիեն Մինիեի գլխավորությամբ, ընդգրկվել է 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական փուլի A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Մարոկկոյի, Նիգերի և Լեսոթոյի ազգային թիմերը։




























































