«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը և «Դիսնեյ» հոլդինգային ընկերությունը պայմանավորվել են ֆուտբոլային շոու ստեղծել: Այդ մասին հայտնում է The Sun-ը։
Անգլիացին հանդես կգա որպես Լոնդոնում բնակվող անապահով ընտանիքիների երեխաների թիմի մարզիչ: Քասթինգը տեղի է ունեցել քաղաքի արեւելյան մասում, որտեղ ծնվել է լեգենդար ֆուտբոլիստը: Նկարահանումները կսկսվեն այս ամառ:
Երեկ հաղորդվել է նաև, որ Netflix- ը ֆիլմ է թողարկելու Ռոբերտո Բաջիոյի մասին: