Ավստրալիայում շարունակվող ATP Cup մրցաշարի եզրափակչի մասնակիցները հայտնի են:Նախկինում տեղեկացրել էինք, որ եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել էր Սերբիայի հավաքականը:
Քիչ առաջ ավարտվեց երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ մրցեցին տանտեր Ավստրալիան ու Իսպանիան: Առաջին խաղում Նիկ Կիրիոսը 2 սեթոմ՝ 1:6,4:6 հաշվով պարտվեց Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին, իսկ երկրորդ խաղում Ալեքս դե Մինաուրը 3 սեթում՝ 6:4, 5:7, 1:6 հաշվով պարտվեց Ռաֆա Նադալին:
Իսպանիան հաղթեց 2-0 հաշվով ու վաղը՝ եզրափակչում, կմրցի Սերբիայի հավաքականի հետ: