Ռուսաստանի հավաքականը ATP Cup-ի կիսաեզրափակչում պարտվեց Սերբիայի ընտրանուն:
Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը 7:5, 7:6 (7:1) հաշվով պարտվել է Դուշան Լայովիչին: Հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե:
Կիսաեզրափակիչ երկրորդ մրցավեճում հանդիպեցին Դանիել Մեդվեդևը և Նովակ Ջոկովիչը: Խաղն ավարտվեց վերջինիս հաղթանակով՝ 6:1, 5:7, 6:4 և տևեց 2 ժամ 47 րոպե:
Հանդիպման ընթացքում Ջոկովիչը այքնան էր զայրացել, որ կոտրեց իր ռակետը (գնդաթին)։
Եզրափակչում Սերբիայի հավաքականը կխաղա Ավստրալիա-Իսպանիա զույգի հաղթողի հետ: