«Ինտերի» կիսապաշտպան Վալենտինո Լազարոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է վարձակալել գերմանական «Վերդերը», տեղեկացնում է sport.sky.de-ն:
Աղբյուրի փոխանցմամբ «երաժիշտները» արդեն դիմել են միլանցիների ղեկավարությանը և սպասում են պատասխանի:
Հիշեցնենք, որ Լազարոյի տրանսֆերի դիմաց 2019թ-ի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում միլանցիները գերմանական «Հերտային» վճարել էին 20 միլիոն եվրո: