Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հնարավոր է վիրահատության ենթարկվի, տեղեկացնում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կիսաեզրափակիչ խաղում (2:3), ուրուգվայցի ֆուտբոլիստը փոխարինվել էր:
Նշվում է, որ 32-ամյա հարձակվողը վերջին շաբաթների ընթացքում ցավեր է զգացել ծնկի հատվածում և կիսաեզրափակչի ընթացքում խաղացել է ցավազրկման օգնությամբ:
Առաջիկա օրերին Սուարեսը ևս մեկ բուժզննում կանցնի: Ուրուգվայցին մտադիր է վիրահատության ենթարկվել , որպեսզի ամբողջովին պատրաստ լինի մրցաշրջանի որորշիչ հատվածին:
Հաղորդվում է, որ հարձակվողը վիրահատության պատճառով կարող է բաց թողնել 1 ամիս:
Հավելենք, որ այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը 23 հանդիպում է անցկացրել ՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: