Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը դիտարկում է Տոկիոյի օլիմպիական խաղերում մասնակցելու հնարավորությունը: Այս մասին Ալոյանը ասել է ՏԱՍՍ-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել կորոնավիրուսի պատճառով Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի ընտրական փուլի չեղարկման մասին: Բռնցքամարտիկները կընտրվեն ըստ դասակարգման:
«Արդյո՞ք Օլիմպիական խաղերը կանցկացվեն, դա հարց է: Միշտ ցանկություն եղել է ելույթ ունենալ մրցաշարին, մենք պետք է հասկանանք, թե ինչպես դա անել ճիշտ, ինչպիսի ընտրություն կլինի: Ես միշտ երազել եմ ու նպատակ եմ ունեցել` մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերում», — ասել է Ալոյանը:
Ընդհանուր առմամբ, մարզիկը պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունի հինգ հաղթանակ և մեկ պարտություն: Նա աշխարհի կրկնակի չեմպիոն է (2011, 2013), Եվրոպայի չեմպիոն (2010):