Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 11-ին կկայանան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման արարողությունները:
Տղամարդկանց մրցաշարի 11 մասնակիցներից 10 գրոսմայստերներ են: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռոբերտ Հովհաննիսյանը: Գործող չեմպիոն Արման Փաշիկյանը գործակցով 5-րդն է:
Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհի: Մասնակիցների թվում են 2 կանանց գրոսմայստեր, 2 կանանց միջազգային վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:
1 տարվա դադարից հետո չեմպիոնի կոչման համար կպայքարի Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոն Մարիա Կուրսովան, ով մրցաշարում 2-րդ գործակից ունեցող շախմատիստուհին է: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Սիրանուշ Ղուկասյանը: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը գործակցով 4-րդն է: