Տեղեկություն կար այն մասին, որ «Փյունիկի» զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը մոտ է ռուսական «Ենիսեյը» գլխավորելուն: Այդ թիմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Матч ТВ-ն հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը որոշել է չխզել պայմանագիրը ներկայիս գլխավոր մարզիչ Յուրի Գազաևի հետ: Թիմը ուղևորվել է Թուրքիա՝ ուսումնամարզական հավաքի. մարզիչը կմիանա հունվարի 11-ին:
Հոկտեմբերի վերջին «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում Տարխանովին փոխարինել էր Սուրեն Չախալյանը, իսկ ռուս մասնագետը նշանակվել էր երևանյան ակումբի զարգացման գծով փոխտնօրեն: