«Փյունիկի» զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը հնարավոր է վերադառնա Ռուսաստան։
«Матч ТВ»ի աղբյուրի համաձայն՝ փորձառու մասնագետը մոտ է «Ենիսեյը» գլխավորելուն։ Հիշեցնենք, որ «Ենիսեյում» է հանդես գալիս Արթուր Սարկիսովը։
Ամեն դեպքում, «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Յուրի Գազաևի հրաժարականը դեռ չի ընդունվել։
ՖՆԼ-ի 25 տուրից հետո «Ենիսեյը» 17-րդ հորիզոնականում է։