Ռուսական «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կարող է հայտնվել «Ֆեյենորդի» կազմում, հաղորդում է Sport-Express- ը:
«Ֆեյենորդը» հետաքրքրված է 28-ամյա հարձակվողի ծառայություններով և ցանկանում է վարձակալել նրան մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Ռոտերդամը ներկայացնող թիմը գլխավորում է «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:
«Ֆեյենորդը» Հոլանդիայի այս առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ 2018-ի ամռանը Կոկորինը և «Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Պավել Մամաևը վիճաբանություն էին կազմակերպել Մոսկվայի կենտրոնում, որի պատճառով երեք մարդ էր տուժել:
Նրանք կալանավորվել էին և ազատ էին արձակվել միայն 2019-ի սեպտեմբերին: