«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:
ՀՖՖ-ն բարի գալուստ է մաղթել Սպեցյանին ու տեսանյութ հրապարակել.