Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Ռեյնջերսի» հարձակվող Ալֆրեդո Մորելոսի ծառայություններով:
Ըստ Kicker-ի, «Բավարիան» կոլումբիացի հարձակվողին դիտարկում է որպես Ռոբերտ Լեւանդովսկու իդեալական փոխարինող և արդեն պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել շոտլանդական ակումբին:
Նշվում է, որ Մորելոսի տրանսֆերի համար մյունխենցիները ստիպված կլինեն վճարել մոտ 15 միլիոն եվրո:
«Ռեյնջերսի» հետ Ալֆրեդոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառ, իսկ այս մրցաշրջանում նա անցկացրել է 21 հանդիպում ՝ դառնալով յոթ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ: