«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը կարող է հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտին, հայտնում է The Athletic-ը:
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը, և այս պահին կողմերը դեռևս համաձայնության չեն եկել այն երկարաձգելու շուրջ: Եթե պայմանագրի ժամկետը չփոխվի, ապա Վեյնալդումը կարող է այս կամ հաջորդ տարվա ամռանը հեռանալ թիմից: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայում և Իտալիայում:
Նշվում է, որ «Լիվերպուլը» չի ցանկանում բաժանվել իր առանցքային խաղացողներից մեկից և կփորձի երկարաձգել նրա հետ պայմանագիրը: Բայց եթե դա չհաջողվի, ապա ակումբը Ժորժինիոյի համար կլորիկ հրաժարագին կսահմանի:
Վեյնալդումը 2016 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»: Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական Պրեմիեր-լիգայի 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: