«Չելսին» մտադիր է պայմանագիր ստորագրել «Բավարիայի» ու Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբայի հետ:
The Telegraph- ի հաղորդմամբ՝ ավստրիացին լոնդոնյան ակումբին հայտնել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան մոտ 22 միլիոն եվրո վաստակել նոր թիմում: «Արիստոկրատները» պատրաստ չեն վճարել այդպիսի գումար COVID-19 համաճարակի և դրա հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի ժամանակ և խնդրել են Ալաբային կրճատել ֆինանսական պահանջները:
Այս մրցաշրջանում ավստրիացի ֆուտբոլիստը երկու գոլ է խփել գերմանական Բունդեսլիգայի անցկացրած 19 հանդիպումներում: Ալաբայի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչ 2021 թվականի հունիսի 30-ը: