«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն «Մարսելի» նկատմամբ Լիգա 1-ի 24-րդ տուրի խաղից հետո (2-0) խոսել է «Բարսելոնայի» դեմ ՉԼ-ի 1/8-րդ եզրափակիչում կայանալիք խաղի մասին։
«Մտածում ենք «Բարսելոնայի» մասի՞ն։ Ո՛չ։ Մենք մի քանի միավոր ենք կորցրել, այնպես որ մեզ պետք է կենտրոնանալ առաջնության հաջորդ հանդիպման վրա։ Նախորդ տարիներին մենք կարող էինք կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա, բայց հիմա մենք Լիգա 1-ում հետապնդողների թվում ենք»,-Մբապեի խոսքն է մեջբերում GFFN-ն։
ՊՍԺ-ն 3-րդ տեղում է Լիգա 1-ում՝ հետ մնալով առաջատար «Լիլլից» 3 միավորով։
1/8-րդ եզրափակիչի առաջին խաղը «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի միջև կայանալու է փետրվարի 16-ին Իսպանիայում, պատասխան խաղը՝ մարտի 10-ին Ֆրանսիայում։