Նանտում կայացավ Լիգա 1-ի 24-րդ տուրի հանդիպումը, որում տեղի «Նանտը» 0:2 հաշվով պարտվեց «Լիլին»:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը ՝ 9-րդ և 83-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ «Լիլը» կրկին զբաղեցրեց Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին տեղը: Երկրորդ տեղում «Լիոնն» է, որը 2 միավորով է զիջում «Լիլին», երրորդ տեղում ՊՍԺ-ն է՝ ով 6 միավոր է զիջում առաջատարին։