Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալել էր «Այնտրախտին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-3 հաշվով։
Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Կոստիչը, իսկ Բեբուն երկրորդ կեսի սկզբնամասում՝ 47-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել այն։ Կոստիչն այնուհետև երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ․ 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ն՛Դիկան, իսկ երկու րոպե անց՝ Սիլվան։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը տանտերերի հայտացուցակում էր, բայց խաղին չմասնակցեց։