Չարենցավանի «Վանը» 7 նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Այսուհետ մեր ակումբի գույները պաշտպանելու են Ռուսաստանի պրեմիեր լիգայում ՍԿԱ Խաբարովսկի կազմում հանդես եկած 24-ամյա հարձակվող Ալեքսանդր Մակսիմենկոն, Սպարտակի սան 21-ամյա կիսապաշտպան Վլադիսլավ Վասիլյևը, Ուրալի սան 18-ամյա կիսապաշտպան Մաքս Ժեստարևը, Անժիի սան 22-ամյա պաշտպան Ռուսլան Իսաևը, Գանձասար-Կապանի նախկին պաշտպան 24-ամյա Ալեքսանդր Օգանիսյանը և Տորպեդոյի նախկին դարպասապահ 21-ամյա Դավիդ Պապիկյանը։ Ակումբ է վերադարձել նաև 22-ամյա պաշտպան Դեու Դոսան
Բոլոր նորեկներին մաղթում ենք հաջողություններ և առանց վնասվածքների մրցաշրջան»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: