Հաստատվել են «Շիրակի» մրցակիցները Ձորաղբյուրի հավաքի մնացած երկու ընկերական խաղերի ընտացքում։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ փետրվարի 5-ին թիմը կմրցի «Նորավանքի» հետ, իսկ 11-ին՝ «Վեստ-Արմենիայի» դեմ:
Նշվում է, որ երկու խաղերն էլ կմեկնարկեն 13:00-ին:
Ավելի վաղ թիմը երկու ընկերական խաղ էր անցկացրել․ գյումրեցիները 1-1 էին ավարտել «Արարատի» հետ հանդիպումն ու նվազագույն հաշվով հաղթել «Արարատ 2»-ին։