«Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը, որն այժմ մյունխենյան ակումբի տնօրենների խորհրդի նախագահն է, մեկնաբանել է այն շշուկները, թե «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել մյունխենյան ակումբ.
«Դա ճիշտ չէ, բայց ես ինքս էլ կցանկանայի խաղալ նրա հետ», -Կանի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Ռամոսը 2005 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մերժել է մադրիդյան ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը: 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:
Ռամոսի հիմնական հավակնորդը ՊՍԺ-ն է: