Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը կարող է տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկա», տեղեկացնում է Transfermarkt-ը:
«Բենֆիկան» ցանկանում է այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 24-ամյա կիսապաշտպանին:
Նշվում է, որ գերմանական ակումբը 23 միլիոն եվրո է գնահատում իր ֆուտբոլիստին:
Հավելենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 13 հանդիպում և խփել՝ 1 գոլ: