Ամանորյա շնորհավորանքներից անմասն չեն մնում հայկական ֆուտբոլային ընտանիքի անդամները։
Երևանի «Լոկոմոտիվ» ՖԱ-ն հրապարակել է ակումբի թիմի պետ Միքայել Սաֆարյանի շնորհավորանքը․
«Սիրելի հայրենակիցներ, սիրով շնորհավորում եմ Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Ինչպես գիտեք, «Լոկոմոտիվ» ՖԱ-ն Առաջին խմբի առաջատարներից է և պայքարում է բարձրագույն խմբում հանդես գալու համար։ 2019թ-ին մեր ակումբն ունեցավ 11 մանկապատանեկան թիմ և աղջիկների 1 թիմ։ 2019 թվականը հաջողություններով լի տարի էր։
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ, և մենք նրան ցանկանում ենք բեղմնավոր աշխատանքային տարի։
Ցանկանում եմ շնորհավորել մեր ակումբի աշխատակազմին և ֆուտբոլիստներին,ՀՖՖ ողջ անձնակազմին,բոլոր ակումբներին,մարզական լրագրողներին և իհարկե մեր երկրպագուներին։ Թող 2020 թվականը լինի ֆուտբոլային հաջողությունների,նպատակների իրականացման և մեծ նվաճումների տարի։
Շնորհավոր գալիք 2020 թվական»։