19.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Նա աշխարհի լավագույններից մեկն է, բայց ես նրանից չեմ վախենում․ Վիտինյան՝ կատալոնացիների աստղի մասին

    Մենք կխաղանք վերջին երկու տարվա աշխարհի լավագույն թիմի դեմ․ Ֆլիկը՝ սպասվող սուպերդիմակայության ու Էնրիկեի մասին

    Պաշտոնական․ Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար

    Յամալը հիանալի է, բայց ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ․ Էնրիկե

    Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին

    Սա արվե՞ց նրա համար, որ Բարսելոնայի դեմ խաղին նրանք չմոտենան 9 միավորի տարբերությա՞մբ․ Սևիլյայի մարզչի աղմկահարույց հայտարարությունը

    Դա կարմիր քարտ էր. նախկին մրցավարը մատնանշել է Ռեալի օգտին թույլ տրված սխալը

    Վան Դայկը՝ իսպանական գրանդի նշանառության տակ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Նա աշխարհի լավագույններից մեկն է, բայց ես նրանից չեմ վախենում․ Վիտինյան՝ կատալոնացիների աստղի մասին

            Մենք կխաղանք վերջին երկու տարվա աշխարհի լավագույն թիմի դեմ․ Ֆլիկը՝ սպասվող սուպերդիմակայության ու Էնրիկեի մասին

            Պաշտոնական․ Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար

            Յամալը հիանալի է, բայց ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ․ Էնրիկե

            Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին

            Սա արվե՞ց նրա համար, որ Բարսելոնայի դեմ խաղին նրանք չմոտենան 9 միավորի տարբերությա՞մբ․ Սևիլյայի մարզչի աղմկահարույց հայտարարությունը

            Դա կարմիր քարտ էր. նախկին մրցավարը մատնանշել է Ռեալի օգտին թույլ տրված սխալը

            Վան Դայկը՝ իսպանական գրանդի նշանառության տակ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Կա՛մ թող ապացույցներ ներկայացնի, կա՛մ ներողություն խնդրի մեր բարի համբավը արատավորելու համար. Կարեն Բարսեղյանը՝ Լոկոմոտիվի գլխավոր մարզչին

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  06.07.20 / 14:51
                  0

                  «Եթե ապացույցներ չներկայացրեց, պարտավոր է ներողություն խնդրել մեր բարի համբավը արատավորելու համար: Եթե ոչ, ապա մենք կդիմենք համապատասխան քայլերի»: Ահա այսպես է «Վան» ակումբի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն արձագանքում «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոյի՝ Football.ua-ին տված հարցազրույցում հնչեցրած մտքերին առ այն, որ ՀՖՖ-ն «Վանին» խոստացել է օգնել Բարձրագույն խմբի ուղեգիրը նվաճելու հարցում:

                  ArmSport-ը զրուցել է Չարենցավանը ներկայացնող ակումբի գլխավոր մարզչի հետ.

                  «Շատ նյարդայնացնող է, երբ անիմաստ մեզ վրա ցեխ են շպրտում: Ես բացարձակապես չէի արձագանքի նրա հարցազրույցին, եթե չլիներ անդրադարձ մեր ակումբին:

                  Նա նշում է, որ ֆեդերացիան մեզ Բարձրագույն խմբի ուղեգիր է խոստացել ու այսպիսի որոշումներ է կայացրել: Ինձ համար ծայրաստիճան ծիծաղելի է այն, որ ֆեդերացիան ինչ-որ թիմի ինչ-որ բան է խոստանում ու դրա արդյունքում 58 անձ է որակազրկվում, որոնցից 45-ը ցմահ, ու 5 ակումբ զրկվում է լիցենզիայից: Այս ամեն ինչը ոչ միայն ծիծաղելի, այլև զարհուրելի է:

                  Կարևորելով անմեղության կանխավարկածը՝ եթե մարդն ինչ-որ արտահայտություններ է անում, պետք է դրա համար պատասխան տա: Եթե պարոն Լիտովչենկոն ասում է՝ մեզ ինչ-որ հարցում օգնել են, պետք է փաստացի ապացույցներ ներկայացնի: Եթե ապացույցներ չներկայացրեց, պարտավոր է ներողություն խնդրել մեր բարի համբավը արատավորելու համար: Եթե ոչ, ապա մենք կդիմենք համապատասխան քայլերի: Մարդիկ, ովքեր չեն տիրապետում ինֆորմացիային, կամ թերի են տիրապետում, կամ առհասարակ ոչնչից տեղյակ չեն, պետք է պատժվեն: Կա՛մ փաստեր ու ապացույցներ կներկայացնի, կա՛մ ներողություն կխնդրի և մենք կհամարենք, որ նորմալ է այդ ամեն ինչը»,- ասում է Կարեն Բարսեղյանն ու Լիտովչենկոյի՝ Football.ua-ին տված հարցազրույցից մի քանի հետաքրքիր կետ առանձնացնում.

                  «Նա ասում է, որ ՀՖՖ նախագահը փորձում է կայանալ ուկրաինական թիմի հաշվին: Ինձ չի հետաքրքրում այն, ինչ ասում է ֆեդերացիայի ու ֆեդերացիայի նախագահի մասին: Բայց այստեղ ամենազավեշտալին այն է, որ այդ մարդը չի էլ հասկանում, որ եկել է Հայաստան և այն ակումբը, որը ինքը մարզում է, հայկական է: Դա շատ զարմանալի էր: Այդ թիմում կան շատ պատասխանատու և նորմալ հայ տղաներ, ովքեր կյանք են դրել այդ թիմի համար ու այսօր, չգիտես ինչու, դառնում են ուկրաինական ակումբ: Բայց դա իրենց ներքին խնդիրն է: Ինձ չվերաբերող հարցերին չեմ ցանկանում խառնվել: Եթե իրենք մտածում են, որ ուկրաինական ակումբ են, ուրեմն դա իրենց ներքին խնդիրն է:

                  Հաջորդ միտքը, որ շատ ֆանտաստիկ գիտահետազոտական էր, այն էր, որ Լիտովչենկոյի խոսքով ակումբի նախագահն իրեն ասել է, որ ֆեդերացիան Բարձրագույն խմբի ուղեգիր է խոստացել «Վեստ Արմենիային» և «Վանին»: Այնինչ, շատ մեծ ցավով պետք է նշեմ, որ նա չի էլ տիրապետում այն տեղեկատվությանը, որ ըստ կանոնադրության, Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր կարող է նվաճել միայն մեկ թիմ, և երկուսին խոստանալ պարզապես հնարավոր չէ: Այս ամեն ինչից ելնելով՝ ես պետք է ասեմ, որ ոչ ոք իրավունք չունի նման կերպ արտահայտվելու «Վան» ակումբի հասցեին, քանի որ մենք, ի տարբերություն շատ շատերի, եղել ենք մաքսիմալ ազնիվ, ի տարբերություն շատ շատերի, ազնիվ պայքարի կողմնակից ենք եղել և կանք ու լինելու ենք: Ի տարբերություն շատ շատերի, ովքեր խաղադաշտում չգիտես՝ ինչով են զբաղվել, մենք մեր կյանքն ենք դրել խաղադաշտում ու մեր ֆուտբոլիստների նվիրվածության, անսահման ցանկության հաշվին փորձել ենք հաղթել բացառապես ազնիվ ու արդար պայքարում: Եթե այս ամենը փորձ կարվի խեղաթյուրելու, ուրեմն այս խոսակցությունը շատ ավելի ուրիշ ձև կընթանա: «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչին խորհուրդ կտամ զբաղվել բացառապես իր ակումբի խնդիրներով և երբևիցե չփորձել վարկաբեկել մեզ: Նա նշում է, որ պետք է իրենց սպիտակացնեն, մաքրեն իրենց ազնիվ անունը: Մարզչական էթիկայից ելնելով՝ ցանկանում եմ, որ եթե նա իսկապես արդար է, ազնիվ է, Աստված տա կարողանա իրեն արդարացնել՝ բայց երբևէ ցեխ չշպրտելով ուրիշ ակումբների և ուրիշ մարդկանց վրա:

                  «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչին խորհուրդ կտամ նաև կենտրոնանալ իր թիմի ներքին հարցերի վրա, երբ իր ուկրաինացի ֆուտբոլիստը խաղի ժամանակ կարողանում է խփել հայ խաղացողին: Եվ ամենակարևորը, խորհուրդ կտամ մեր դեմ անցկացրած 3 խաղում գոնե մեզ հաղթած լիներ, օյ կներեք ինչ եմ ասում հաղթած լիներ, կներեք, սխալվեցի, գոնե մեկ գոլ խփած լիներ մեզ ու այդ ժամանակ կմտածեի, որ այդ մարդը գոնե ինչ-որ տեղ իրավունք ունի մի բան ասելու»:

                  -Պարոն Բարսեղյան, «Վանը», թերևս, Առաջին խմբի այն քիչ թիմերից է, որ առաջնության ամբողջ ընթացքում հեռու էր այս «կեղտից» ու բացառապես խաղով էր փորձում իր խնդիրները լուծել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ հիմա հենց «Վանի» վրա ուղղվեցին սլաքները:

                  -Շնորհակալ եմ նման հարցադրման համար, քանի որ արդեն իսկ որոշակի շեշտադրումներ արեցիք: «Վանը» այն եզակի թիմերից է, որ մաքսիմալ ազնիվ ճանապարհով փորձում է շարժվել առաջ: Մաքսիմալ ազնիվ ճանապարհով, քանի որ «Վանում» հավաքվել են մարդիկ, ովքեր շատ սրտացավ են հայկական ֆուտբոլի հանդեպ, շատ են ցավում հայկական ֆուտբոլի համար: Չկան մարդիկ, ովքեր մտածում են միայն այսօրվա մասին և իրենց գրպանները լցնելով՝ փախնում են իրենց երկրները: «Վանում» հավաքված մարդիկ մտածում են բացառապես հայկական ֆուտբոլի զարգացման և այնպիսի թիմ ստեղծելու մասին, որը մրցունակ կլինի, կպայքարի և այդ պայքարի մեջ կլինի մակարդակի բարձրացում:

                  Ինչո՞ւ են սլաքները մեր դեմ ուղղված. պարզ ու հասկանալի է: Երբ դու չես կարողանում այլ՝ ֆուտբոլային ճանապարհներով հարցերդ լուծել, սկսում ես նման բաներ անել: Ինձ համար սա հասկանալի է: Միգուցև հոգեբանորեն էլ եմ հասկանում այդ մարդուն, որը երևի էմոցիաների ազդեցության տակ է նման բաներ ասել: Բայց չի կարելի նման կերպ վարվել այն մարդկանց հետ, ովքեր ազնիվ են եղել: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես շատ մեծ հարգանք ունեի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի նկատմամբ, քանի որ մտածում էի՝ մեզ համապատասխան մրցակից է, ուժեղ թիմ է, բայց երբևիցե չէի պատկերացնի, որ իրեն այսպես կպահեր: Երևի՝ իր համար սա նաև PR-ի ձև էր, քանի որ իմանալով թե մենք որքան շատ աջակիցներ ունենք՝ մոտ 50-60 հազար, ցանկացել է այս կերպ կայանալ, ինչը շատ ցավալի է:

                  — Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս արձագանքեցիք, երբ իմացաք Առաջին խմբի առաջնության դադարեցման ու այս որակազրկումների մասին:

                  -Ես դրա մասին խոսել եմ, թերևս, նախորդ տարի, երբ առաջնությունը նոր էր սկսվել: Ասում էի՝ ինչ-որ չարորակ ուռուցք եմ տեսնում հայկական ֆուտբոլում, որը պետք է արմատախիլ անել: Բայց ես իմ կարծիքն էի հայտնում՝ դատելով այն ամենից, ինչ տեսնում էի ու վերլուծում էի, ապացույցներ չունեմ: Կարող եմ շատ հասարակ օրինակ բերել, մեր դեմ խաղալուց թիմը 90-րդ րոպեին տուգանայինի իրավունք է վաստակում, ամբողջ թիմով գալիս են, որ մեզ գոլ խփեն 1-0-ի ժամանակ, իսկ մյուս թիմերի խաղում նույն իրավիճակում՝ 90-րդ րոպեին 1-0 պարտվելու ժամանակ, նույն թիմը մրցակցի տուգանային հրապարակից 4 փոխանցումով գնդակը հասցնում է իր դարպասսապահի մոտ, որպեսզի խաղն ավարտվի ու իրենք պարտվեն: Սրանք ապացուցված չեն, բայց վիզուալ առումով տեսանելի են, ես տեսել եմ ու ինքս ինձ համար պատկերացում եմ կազմել, վերլուծել եմ:

                  Նորաստեղծ Առաջին խմբի համար ռիսկ կար, որ այսպես է լինելու ու հասկանալի էր, որ շատ մարդիկ պետք է փորձեին այստեղ ինչ-ինչ խաղեր տալ: Շատ լավ է, որ արձագանքեցին, ու կարծում եմ՝ կան ապացույցներ: Բայց այս ամենի մեջ որոշում կայացնողն ու ապացույց/մեղադրանք ներկայացնողը ֆեդերացիան է, մենք պետք է միայն սպասենք ու հասկանանք, թե իրավիճակն ինչ զարգացումներ ու լուծումներ կստանա:

                  -Այս պահի դրությամբ, թերևս, կասկած չի հարուցում այն, որ Բարձրագույն խմբի ուղեգիրը հենց Ձեր թիմն է նվաճելու: Մտածո՞ւմ եք այդ մասին:

                  -Դեռևս այդ մասին չենք մտածում, քանի որ պետք է պաշտոնական հայտարարություն լինի: Գոյություն ունի անմեղության կանխավարկած ու նաև բողոքարկման գործընթացներ: Որպեսզի ես մաքսիմալ ազնիվ ու ճիշտ լինեմ՝ մենք ակումբի ղեկավարության հետ կսպասենք վերջնական որոշումներին և հետո միայն կհասկանանք մեր հետագա անելիքները, քանի որ տարբեր իրավիճակներում անելիքները դիամետրալ տարբեր են լինելու: Մի քանի օր կսպասենք: Միայն հույս ունեմ՝ մեր ֆուտբոլը կմաքրվի, կազատվի արատավոր երևույթներից ու մենք շատ ավելի ուժեղ թիմեր ու առաջնություն կունենանք, որը կնպաստի հայկական ֆուտբոլի առաջխաղացմանն ու զարգացմանը:

                  Նարե Հովհաննիսյան

                  Թեգեր: #առաջին-խումբ#հայաստանի-առաջնություն#վանլոկոմոտիվ-երևանկարեն-բարսեղյանսերգեյ-լիտովչենկո
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Պաշտոնական. Արարատը նոր գլխավոր մարզիչ ունի

                  27.06.26

                  Մրցավարական աղմկոտ որոշումներ, չեմպիոնական պայքար, Միրանյան. ՀՊԼ 28-րդ տուրի հետքերով

                  15.04.24

                  Չեմպիոնության հարցն ավելի սրվեց, ԲԿՄԱ-ն միավոր վաստակեց. ՀՊԼ 26-րդ տուրի քրոնիկոնը

                  02.04.24

                  Փյունիկն ու Նոան հաղթողին չպարզեցին

                  31.03.24

                  ԼՐԱՀՈՍ

                  Նա աշխարհի լավագույններից մեկն է, բայց ես նրանից չեմ վախենում․ Վիտինյան՝ կատալոնացիների աստղի մասին

                  23:40 / 19.10.26

                  Մենք կխաղանք վերջին երկու տարվա աշխարհի լավագույն թիմի դեմ․ Ֆլիկը՝ սպասվող սուպերդիմակայության ու Էնրիկեի մասին

                  23:10 / 19.10.26

                  Պաշտոնական․ Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար

                  22:35 / 19.10.26

                  Եվրոպայի չեմպիոններ, թիմային մեդալներ և տիտղոսներ. ինչպես Հայաստանը եզրափակեց ծանրամարտի երիտասարդների ու Մ-23 ԵԱ-ն

                  22:10 / 19.10.26

                  Յամալը հիանալի է, բայց ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ․ Էնրիկե

                  21:40 / 19.10.26

                  Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին

                  21:15 / 19.10.26

                  Սա արվե՞ց նրա համար, որ Բարսելոնայի դեմ խաղին նրանք չմոտենան 9 միավորի տարբերությա՞մբ․ Սևիլյայի մարզչի աղմկահարույց հայտարարությունը

                  20:40 / 19.10.26

                  Դա կարմիր քարտ էր. նախկին մրցավարը մատնանշել է Ռեալի օգտին թույլ տրված սխալը

                  20:10 / 19.10.26

                  Վան Դայկը՝ իսպանական գրանդի նշանառության տակ

                  19:10 / 19.10.26

                  Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ

                  18:20 / 19.10.26

                  Տոտենհեմի ֆուտբոլիստը նախագահի թեկնածուին մեղադրում է սեփական կղզին խլելու մեջ

                  17:20 / 19.10.26

                  Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի

                  16:15 / 19.10.26

                  Հրաժեշտի ստվեր Մադրիդում. Պերեսն արդեն ընտրել է Ժոզե Մոուրինյուի հնարավոր փոխարինողին

                  15:20 / 19.10.26

                  Բավարիան աչք է դրել Բարսելոնայի առաջատարների վրա

                  14:20 / 19.10.26

                  ՊՍԺ — Բարսելոնա. Կատալոնացիների հայտացուցակն ու հնարավոր մեկնարկային կազմը ՉԼ-ի կենտրոնական խաղում

                  13:15 / 19.10.26

                  🎥 Կողոպտիչները ջախջախել են Մարսելի պաշտոնական խանութը, ակումբը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ

                  12:15 / 19.10.26

                  Եթե պետք լինի, Վալվերդեն ձեռնոցներ կհագնի ու կկանգնի դարպասում․ Մոուրինյու

                  11:34 / 19.10.26

                  Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                  10:30 / 19.10.26

                  🎥 Ռեալը ջախջախեց Սևիլիային, Մբապեն՝ դուբլի հեղինակ

                  01:05 / 19.10.26

                  🎥 Սառը ցնցուղ Թուրինում․ Գատուզոյի Լացիոն հյուրընկալվելիս ջախջախեց Յուվենտուսին

                  00:40 / 19.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.