Դեկտեմբերի 21-ից սկիզբ է դրվել Be Happy բարեգործական նախաձեռնությանը։ Երևանի Հյուսիսային պողոտայում տեղադրված տոնածառի տակ յուրաքանչյուրը նվերներ ու բարեմաղթանքներ թողնելու հնարավորություն ունի։ Հավաքված բոլոր նվերները ուղարկվելու են Հայաստանի տարբեր հատվածներում ապրող և այդ իրերի կարիքն ունեցող մարդկանց։
Դեկտեմբերի 30-ին այս նախաձեռնությանը միացել է նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, տեղեկանում ենք պաշտոնական կայքից։ Մարզիչներ Արամ Հակոբյանի և Վալերի Ալեքսանյանի գլխավորությամբ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները նախ նվերներ են դրել նախատեսված արկղիկների մեջ, ապա՝ իրենց բարեմաղթանքներն ուղղել կարիքավորներին։
Be Happy նախաձեռնությունը միջոցառում է, որն ուղղված է բոլոր այն մարդկանց ու երեխաներին, որոնք նվերներ գնելու կամ ստանալու հնարավորություն չունեն։