Դիեգո Ալոնսոն նշանակվել է Դևիդ Բեքհեմի ակումբի՝ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ։
44-ամյա մասնագետը դարձավ ակումբի պատմության առաջին գլխավոր մարզիչը։

Գալիք մրցաշրջանում «Ինտեր Մայամին» հանդես է գալու MLS-ում։
Ալոնսոյի վերջին աշխատավայրը եղել է «Մոնտերեյը», որը նա մարզել է 2018-ից 2019 թվականների ընթացքում։ Մայիսին Ալոնսոն մեքսիկական ակումբի հետ հաղթել էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում։