MLS is back մրցաշարի շրջանակում «Օրլանդո Սիթին» ընդունել էր «Ինտեր Մայամիին» (2-1):
Երկրորդ խաղակեսի սկզբում գոլի հեղինակ դարձավ հյուրերի հարձակվող Խուան Ագուդելոն:
70-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Քրիս Մյուլերը: Երկրորդ գոլն էլ 97-րդ րոպեին հեղինակեց Լուիշ Նանին:
Հիշեցնենք, որ այս մրցաշարը տեղի է ունենում ESPN Wide World համալիրում: 26 թիմեր բաժանված են վեց խմբի: Նրանցից յուրաքանչյուրը 3-ական հանդիպում կանցկացնի:
Օգոստոսի 11-ին այն կավարտվի և կմեկնարկի MLS-ի կանոնավոր առաջնությունը, որը ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: