Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի գարնանային հատվածի նախապատրաստական շրջանում «Շիրակը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Ձորաղբյուրի մարզաբազայում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հավաքը տևելու է հունվարի 30-ից մինչև փետրվարի 12-ը, որից հետո թիմը վերադառնալու է Գյումրի: Հավաքի այլ մանրասների մասին կհաղորդվի առաջիկայում:
Հիշեցնենք, որ «Շիրակ»-ի առաջին պաշտոնական հանդիպումը 2021 թվականին տեղի կունենա փետրվարի 20-ին Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայում «Լոռի» դեմ: