Իտալական «Լևսկիի» 17-ամյա դարպասապահ Իվան Անդոնովը կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում», տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ երիտասարդ դարպասապահի հետ պայմանագիրը կնքվել է մինչև այս մրցաշրջանի ավարտը ՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:
Նշենք, որ Անդոնովը համարվում է Բուլղարական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:
Հավելենք, որ սա երիտասարդ դարպասապահի առաջին մրցաշրջանն էր «Լևսկիի» հիմնական թիմի կազմում: