TMB BY TOMBOLINI իտալական հագուստի բրենդը դարձել է «Ռոմայի» պաշտոնական հովանավորը ու 2019/20 մրցաշրջանում կապահովի թիմի, ֆուտբոլիստների ու մարզիչների հանդերձանքը:
Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Թիմը կկրի TMB-ի հագուստի նոր՝ Zero Gravity հավաքածուն այս մրցաշրջանում բոլոր պաշտոնական խաղերում:
Նոր հովանավորի հավաքածուն ներկայացրել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները: