«Բրայթոնը» պարտության մատնեց «Բորնմութին» անգլիական Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրի խաղում: Հանդիպումը, որը կայացել է Բրայթոնում դեկտեմբերի 28-ին, ավարտվել է տանտերերի՝ 2:0 հաշվով հաղթանակով:
«Բրայթոնի» կազմում գոլեր են հեղինակել Ալիրեզա Ջահանբախշը և Աարոն Մույը, որը «Բրայթոնի» կազմում իր առաջին գոլն է խփել ԱՊԼ-ում.
👊 What a way to score your first @premierleague goal for the club! #BHAFC 🔵⚪️
— Brighton & Hove Albion ⚽️ (@OfficialBHAFC) 28 декабря 2019 г.
pic.twitter.com/RJs30gvrrM
«Բրայթոնն» այսպիսով ընդատել է առանց հաղթանակների 4-խաղյա սերիան և վաստակած 23 միավորով գտնվում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում: «Բորնմութը» 20 միավորով 16-րդ տեղում է: