«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Կառլոս Ալենյան կարիերան կշարունակի «Բետիսում»։ Այս մասին գրում է sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անդալուսիական ակումբը կես տարով վարձակալելու է 21-ամյա ֆուտբոլիստին։ Կողմերը արդեն համաձայնության են հասել։
«Բետիսը» ֆուտբոլիստին հետագայում գնելու իրավունք չի ունենալու։ «Բարսելոնայում» ցանկանում են, որպեսզի Ալենյան «Բետիսում» մարզավիճակ հավաքի և վերադառնա ակումբ։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Ալենյան մասնակցել է 4 հանդիպման Լա լիգայում և մեկ հանդիպման Չեմպիոնների լիգայում։