Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը մոտ է «Ֆիորենտինա» տեղափխվելուն: Այս մասին տեղեկացնում է սպորտային լրագրող Նոբել Առուստամյանը:
Նշվում է, որ իտաալական ակումբը Կոկորինի տրանսֆերի դիմաց 5 միլիոն եվրո է առաջարկում: Բացի այդ, ռուս հարձակվողին տարեկան 1,7 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկվում:
Կոկորինին 24 ժամ է հատկացվել, այդ առաջարկն ուսումնասիրելու համար: Ռուս հարձակվողը պատրաստ է տեղափոխությանը և պատրաստվում է Իտալիա մեկնելուն:
Հիշեցնեննք, որ «Սպարտակում» Կոկորինը տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում: Նրա պայմանագիրը մոսկովյան թիմի հետ ավարտվում է 2023 թվականին: