Ռուսական «Տամբովի» հարձակվող Վլադիմիր Օբուխովը պատմել է, թե ինչպես է պարտքերը մարելու համար ստիպված եղել վաճառել իր թանկարժեք մեքենան, տեղեկացնում է Vesti.ru-ն:
«Երբ խաղում էի «Կուբանում» եղավ մի իրավիճակ, երբ մեզ 7 ամիս շարունակ աշխատավարձ չէին վճարում: Ես մեծ պարտքեր էի կուտակել և ստիպված էի վաճառել որոշ իրեր:
Եկավ մի պահ, երբ էլ ոչինչ չէր մնացել, բացի իմ մեքենայից: Որոշեցի վաճառել BMW X6 մեքենաս: Մի օր ինձ զանգահարեց մի կրասնոդարցի բիզնեսմեն և առաջարկեց մեքենան փոխանակել է տոննա ցորենի հետ:
Ես զարմացած էի այդպիսի առաջարկից: Ինձ այն կասկածելի թվաց և ես հրաժարվեցի: Բացի այդ, ինչ պետք է անեի այդ ցորենի հետ: Մեքենան գնեց «Լոկոմոտիվի» նախկին խաղացողներից մեկը:
Լավ է, որ փոխեցի ակումբս, հիմա ամեն ինչ կարգին է»,- պատմել է ռուս հարձակվողը:
Հիշեցնենք, որ «Տամբովը» զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: