«Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով մոտ է «Միլան» տեղափոխվելուն, կես տարվա ընթացքում 1,8 միլիոն եվրո կվաստակի:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը 6 ամսվա պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ ՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ (եթե ակումբը դուրս գա Չեմպիոնների լիգա):
Հիշեցնենք, որ Մանջուկիչը նախորդ ամռանը խզել էր պայմանագիրը «Ալ-Դուհաիլ» ակումբի հետ և այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Հավելենք, որ իր կարիերայի ընթացքում Մանջուկիչը մասնակցել է 497 հանդիպման և դարձել է 197 գոլի ու 84 գոլային փոխանցման հեղինակ: