ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 մրցույթը. արդեն ավարտվել է հավատարմագրված լրագրողների քվեարկությունը:
16 լրագրողների քվեարկության արդյունքում տասնյակում ընդգրկվել են հետևյալ մարզիկները՝
Արթուր Ալեքսանյան, Հովհաննես Բաչկով, Արթուր Դավթյան, Արթուր Հովհաննիսյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Հակոբ Մկրտչյան, Վահագն Դավթյանն ու Հենրիխ Մխիթարյանը ստացել են հավասար՝ 8-ական ձայն:
Մարզիչների քվեարկության ավարտից հետո ամփոփվելու են նաև SMS քվեարկության արդյունքները:
Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների և հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ՝ յուրաքանչյուրը 1/3 մասով: