Վարդան Մինասյանն իր մարզչական շտաբի հետ արդեն մեկ տարի է գլխավորում է «Արարատ-Արմենիան»:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Այս մեկ տարվա հաջողությունները դեռ պատմության սկիզբն են, և լավագույն հաղթանակներն առջևում են:
Միասին կարող ենք»,- ասվում է ակումբի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Այս 1 տարվա ընթացքում «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի չեմպիոն, նվաճել է Հայաստանի Սուպերգավաթը, ինչպես նաև հասել է մինչև Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլ, որտեղ ցավալի պարտություն է կրել՝ չկարողանալով դուրս գալ խմբային փուլ:
