«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մեկնաբանել է թիմի հարձակվողներ Լուիս Սուարեսի և Լիոնել Մեսսիի խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ինտերի» հետ խաղում (2:1):
Սուարեսի մասին
«Լուիս Սուարեսը հասստատ փակեց շատերի բերանը։ Նա միշտ կենտրոնացած է և ամբողջությամբ նվիրվում է խաղին ու միշտ պայքարում:
Մենք գիտենք, թե ով է խաղում մեր հարձակման գծում։ Նա միշտ տեղում է գոլեր խփելու համար»։
Մեսսիի մասին
«Մենք միշտ ուրախ ենք, երբ նա խաղում և անում լավագույնը ինչ կարող է՝ գոլեր, գոլային փոխանցումներ: Ուրախ ենք, որ նա խաղացել է 90 րոպե։ Հույս ունենք, որ վնասվածքն այլևս չի կրկնվի։ Նրա հետ միշտ ավելի հեշտ է», — Տեր Շտեգենի խոսքերը փոխանցում է Marca-ն։