«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմի խնդիրները կապված են «Լիվերպուլի» հաջող ելույթների հետ.
«Մանչեսթեր Սիթին» հիմա մեկ միավոր պակաս ունի, քան «Բարսելոնան», որը գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Խնդիրն այն է, որ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 17 խաղում 16 հաղթանակ է տարել: Պետք է հանեմ գլխարկս մրցակիցների առաջ և շնորհավորեմ նրանց: Մենք միավորներ ենք կորցնում, բայց խնդիրը մեր խաղի մեջ չէ:
Մեր ֆուտբոլիստները հիանալի անհատական վարպետություն ունեն և կարողանում են համագործակցել իրար հետ: Սա հենց այն է, ինչ ես ցանկանում եմ նրանցից»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում A Bola-ն:
Հիշեցնենք՝ այս պահին մերսիսայդցիները գլխավորում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» առաջատարին զիջում է 11 միավորով: