«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը վարձակալությամբ արդեն երկրորդ մրցաշրջանն է խաղում «Արսենալում», հայտնել է, որ չի ցանկանում մնալ լոնդոնյան թիմում։
«Իմ նպատակն է վերադառնալ «Ռեալ» ու կարևոր դեր խաղալ աշխարհի լավագույն ակումբում։
Զիդանի գալը հիասքանչ լուր էր «Ռեալի» համար։ Ես կարծում եմ, որ մադրիդցիների համար չկա ավելի լավ մարզիչ, քան նա»,-Սեբալյոսի խոսքն է մեջբերում Cadena SER-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը 15 հանդիպման է մասնակցել «զինագործների» կազմում Պրեմիեր լիգայում ու 1 գոլային փոխանցում է կատարել։